News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Կենտրոնական բանկին մինչեւ տարեվերջ շարունակել նվազեցնել տոկոսադրույքները մինչեւ 10 տոկոսից ցածր՝ մարտահրավեր նետելով ներդրողներին եւ տնտեսագետներին, ովքեր ասում են, որ տոկոսադրույքների բարձրացումն անհրաժեշտ է գնաճը 80 տոկոսից բարձր պահելու համար։

«Տոկոսադրույքը իջեցվել է մինչեւ 12 տոկոս,- ասել է Էրդողանը CNNTurk-ի ուղիղ եթերում՝ նկատի ունենալով այս ամսվա սկզբին շաբաթական ռեպո բազային տոկոսադրույքի անսպասելի 100 բազային կետով կրճատումը։- Այսուհետ թանկացում չի լինելու, այն ավելի է ընկնելու։ Դա կնվազեցնի նաեւ գնաճը»:

Էրդողանն ասել է, որ հուսով է, որ արժութային իշխանությունները կապահովեն, որ հիմնական տոկոսադրույքը հետագայում եւս կրճատվի հոկտեմբերին եւ դրանից հետո, որպեսզի մինչեւ տարեվերջ էտալոնային դրույքաչափը միանիշ ցուցանիշի հասնի:

Էրդողանն արդեն վաղուց կողմ է հանդես գալիս փոխառությունների ցածր ծախսերին՝ պաշտպանելով անսովոր տեսությունը, ըստ որի՝ տոկոսադրույքների իջեցումը գնաճի նվազման է հանգեցնում, ինչը հակասում է ավանդական քաղաքականությանը։ Վերջին չորս տարիների ընթացքում նա իրար հետեւից աշխատանքից ազատել է երեք կենտրոնական բանկի ղեկավարների՝ տոկոսադրույքների համապատասխան մակարդակի շուրջ տարաձայնությունների պատճառով: Այդ քաղաքականությունն այս տարի լիրայի 20 տոկոս անկման հանգեցրեց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ