News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում հաստատեց  2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվում 8 գիտական ծրագրեր:

Ցանկում ներառված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 7 և  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1 պետական նպատակային ծրագրեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետազոտությունները ներկայացված են հետևյալ գիտական կազմակերպությունների կողմից.

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ, ՀՀԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ,ՀՀ ԳԱԱ«Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ»ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ