News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում հաստատել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կբարելլավի երեխաների իրավունքների իրացմանն ուղղված գործընթացները, իսկ ցերեկային խնամքի կենտրոնների արդիականացումը թույլ կտա ծառայություններում ընդգրկել առավել մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաների, ինչն իր հերթին որպես երկրորդային արդյունք կդրսևորի ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելման հնարավորություն։

Ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնները շարունակում են իրենց գործունեությունն ուղղված կարճաժամկետ ծրագրերի միջոցով դժվարին իրավիճակը հաղթահարելուն և երեխայի ինստիտուցիոնալացումը կանխարգելելուն, սակայն ակնհայտ է, որ տարվող մեծածավալ աշխատանքներին զուգահեռ այնուամենայնիվ առկա է երեխայի կյանքին, առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներից երեխաների դուրսբերում և այլընտրանքային խնամքում տեղավորման (առաջնահերթությունը տալով ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակներին), ինչպես նաև ծնողների կողմից հատկապես առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների խնամքից հրաժարման դեպքեր։

Նշվածի կանխարգելման ուղղությամբ նախարարությունն իրականացնում է պետության կողմից պատվիրակված լիազորություններ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան միջոցառումներ, մշակում նոր ծրագրեր։

Շարունակվում են ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակների զարգացմանն ուղղված ջանքերը (խնամատարության ինստիտուտի հզորացում, որդեգրման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ):

Տպել
Ամենաշատ