News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս ձմռանը բջջային հեռախոսներն ամբողջ Եվրոպայում կարող են անջատվել, եթե էլեկտրաէներգիայի անջատումները կամ նորմավորումը շարքից հանեն բջջային ցանցերի մի մասն ամբողջ տարածաշրջանում, գրել է Reuters-ը։

Հեռահաղորդակցային ճյուղի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ դաժան ձմեռը փորձության կենթարկի Եվրոպայի հեռահաղորդակցային ենթակառուցվածքը՝ ընկերություններին եւ կառավարություններին ստիպելով փորձել մեղմել հետեւանքները։

Ներկայում եվրոպական շատ երկրներում բավարար չեն պահուստային համակարգերը, որպեսզի հաղթահարվեն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները, ասել են հեռահաղորդակցային ընկերությունների չորս ղեկավարները, ինչը կբարձրացնի բջջային հեռախոսների աշխատանքի խափանումների հավանականությունը։

Եվրամիության երկրները, ներառյալ Ֆրանսիան, Շվեդիան եւ Գերմանիան, փորձում են ապահովել կապի աջակցությունը, անգամ եթե էլեկտրաէներգիայի անջատումը հանգեցնի իրենց ամբողջ տաածքում հազարավոր բջջային անտենաների վրա տեղադրված պահուստային մարտկոցների սպառման։

Եվրոպայում գրեթե կես միլիոն հեռահաղորդակցային աշտարակ կա, եւ դրանց մեծ մասը պահուստային մարտկոցներ ունի, որոնք կբավականացնեն մոտ 30 րոպե բջջային անտենաների աշխատանքի համար։

Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի Enedis դիստրիբյուտորի առաջարկած պլանը նախատեսում է էլեկտրաէներգիայի պոտենցիալ անջատում վատագույն դեպքում երկու ժամով, տեղեկացրել է երկու աղբյուր։ Էլեկտրաէներգիայի ընդհանուր անջատումը  կանդրադառնա միայն երկրի մի մասի վրա՝ փոխատեղման հիմքով, բացի հիվանդանոցներից, ոստիկանությունից եւ կառավարությունից։

Ֆրանսիայի կառավարությունը, կապի օպերատորները եւ Enedis-ը՝ EDF պետական կոմունալ ընկերության մասնաճյուղը, ամռանը այս հարցի շուրջ բանակցություններ են վարել։

Ֆրանսիայի հեռահաղորդակցությունների ֆեդերացիան (FFT), Orange-ը, Bouygues Telecom-ը եւ SFR Altice-ը ներկայացնող լոբբիստական խումբը ուշադրություն են դարձրել այն բանին, որ Enedis-ը չի կարող բացառել անտենաները էլեկտրաէներգիայի անջատումներից։

«Գուցե, այս ձմռանը մենք բարելավենք մեր գիտելիքներն այս հարցի վերաբերյալ, բայց բջջային անտենան մեկուսացնելը (ցանցի մնացած մասից) հեշտ չէ»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։

Հեռահաղորդակցային ընկերությունները Շվեդիայում եւ Գերմանիայում նույնպես անհանգստություն են հայտնել էլեկտրաէներգիայի պոտենցիալ անբավարարության առիթով, տեղեկացրել են մի քանի աղբյուրներ, որոնք ծանոթ են հարցին։

Շվեդական հեռահաղորդակցային կարգավորողը՝ PTS-ը, աշխատում է կապի օպերատորների եւ այլ պետական հաստատությունների հետ՝ լուծումներ գտնելու համար։ PTS-ը ֆինանսավորում է շարժական լցակայանների եւ բջջային բազային կայանների գնումը, որոնք միանում են բջջային հեռախոսներին, որպեսզի հարցը լուծվի էլեկրաէներգիայի երկարատեւ խափանումների դեպքում։

Իտալական հեռահաղորդակցային լոբբին Reuters գործակալությանն ասել է, որ ցանկանում է, որպեսզի բջջային ցանցը բացառվի էլեկտրաէներգիայի ցանկացած անջատումից, եւ հարցը կբարձրացնի Իտալիայի նոր կառավարության առջեւ։

Էլեկտրաէներգիայի խափանումները մեծացնում են էլեկտրական բաղադրիչների շարքից դուրս գալու հավանականությունը, եթե դրանք ենթարկվում են անսպասելի խափանումների, ասել է հեռահաղորդակցային լոբբիի ղեկավար Մասիմո Սարմին։

Nokia-ի եւ Ericsson-ի արտադրողներն աշխատում են բջջային կապի օպերատորների հետ, որպեսզի մեղմեն էլեկտրաէներգիայի անբավարարության հետեւանքները, տեղեկացրել է երեք աղբյուր։

Երկու ընկերությունները մեկնաբանություններից հրաժարվել են։

Հեռահաղորդակցային չորս ընկերությունների ղեկավարների խոսքով՝ կապի եվրոպական օպերատորները պետք է վերանայեն իրենց ցանցերը, որպեսզի նվազեցնեն երկարատեւ էներգասպառումը եւ արդիականացնեն իրենց սարքավորումները՝ օգտագործելով ավելի արդյունավետ ռադիոհամակարգեր։

Հեռահաղորդակցային ընկերություններն օգտագործում են ծրագրային ապահովում թրաֆիկի հոսքի օպտիմալացման համար, աշտարակները բերում են «քնած ռեժիմի» եւ անջատում են սպեկտրի տարբեր դիապազոնները։

Գերմանիայում Deutsche Telekom-ը 33 000 բջջային ռադիոկապի կայան ունի, եւ նրա վթարային սնուցման բջջային համակարգերը կարող են միաժամանակ աջակցել միայն դրանց ոչ մեծ քանակությանը։

Deutsche Telekom-ը օգտագործելու է վթարային սնուցման բջջային համակարգերը, որոնք հիմնականում աշխատում են դիզելային վառելիքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման երկարատեւ խափանումների ժամանակ։

FFT-ի նախագահ Լիզա Բելուլոյի խոսքով՝ Ֆրանսիայում բջջային կապի մոտ 62 000 աշտարակ կա, եւ ճյուղը չի կարող բավարարել բոլոր անտենաները նոր մարտկոցներով։

Տասնամյակներ շարունակ անխափան էներգամակատարարման վարժված եվրոպական երկրները սովորաբար գեներատորներ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ