News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրիան Սլովակիայի հետ սահմանին ստուգումներ կսկսի՝ միգրանտներին կանգնեցնելու համար՝ Չեխիայի կողմից միգրանտների մուտքն առանց թույլտվության արգելելու համանման որոշումից հետո, հաղորդում է AP-ը։

Ավստրիայի կառավարությունը հայտնել է, որ ստուգումները պետք է սկսվեին չորեքշաբթի կեսգիշերին եւ սկզբում տեղի կունենան 11 սահմանային անցակետերում 10 օրվա ընթացքում:

Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ սահմանային հսկողությունը կոչված է կանխելու միգրանտ մաքսանենգների մուտքը։

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը լրագրողներին ասել է, որ հաջորդ շաբաթ հանդիպելու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ՝ քննարկելու միգրացիայի հարցը։

Ավստրիան վերահսկողություն է սահմանել Հունգարիայի եւ Սլովենիայի հետ իր սահմաններին 2015 թվականին, երբ ավելի քան 1 միլիոն ապաստան հայցողներ պատերազմից տուժած երկրներից, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը եւ Աֆղանստանը, ժամանել են ԵՄ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ