News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում հվանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց., որ այս նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնք կիրականացվեն 2023-ին՝ կառավարության  ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար: Նրա խոսքով, 2023-ի բյուջեով նախատեսվել է տարեկան 7 տոկոս տնտեսական աճ գրանցելու նպատակ: «Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով: Սա դրական է, բայց գալիք տարում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու նպատակով պահանջում է նաեւ, որ արագացնենք բարեփոխումները, ինչպես նաեւ բարձրացնենք բյուջեով ֆինանսավորվող տնտեսական ու սոցիալական ծրագրերի արդյունավետությունը: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2023-ի համար սահմանվել է 25 տոկոս: Կանխատեսվում է, որ 2022-ին այդ ցուցանիշը կկազմի 23,2 տոկոս»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, 2023-ին հարկային եկամուտները կկազմեն 2 տրլն 204 մլրդ դրամ, որը այս տարվա սպասվող ցուցանիշը կգերազանցեն 280 մլրդ դրամով. «2023 թվականին պետական բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 27,8 տոկոսը:  Այն 2022-ի բյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18,3 տոկոսով: Դա թույլ կտա ավելացնել անվտանգային ու տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը բոլոր սահմանված ուղղություններով»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «2023 թվականի բյուջեի եկամտային մասը 2022-ի բյուջեի համեմատ ավել է 360 մլրդ դրամով, բայց մենք ասում ենք 280 մլրդ դրամով, որովհետեւ այս տարվա սեպտեմբերի դրությամբ պլանավորում ենք եկամտային մասը գերակատարել 75 մլրդ դրամով»:

նա նաեւ հավելեց. «Եթե մեր այս տարվա պլանները կատարվեն, մենք նույնիսկ չենք բացառում, որ կարող ենք ունենալ տնտեսական աճի այնպիսի ցուցանիշ, որով կարող ենք արձանագրել, որ 2020-ի ճգաժամային ճեղքը կարող ենք հաղթահարված համարել եւ արդեն անցնել բնականոն տնտեսական աճի ռեժիմին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ