News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին մակրոտնտեսական զարգացումները եւ դրամի արժեւորումը նպաստել են նրան, որ 2022-ի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Եթե 2021-ի տվյալներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60,2 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով կառավարության պարտքն ավելի կառավարելի ու անվտանգ միջակայքում կայունացնելու  կարեւորությունը,  նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը: 2023-ին նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ 50 տոկոսի սահմաններում:

Դրանից ելնելով ծրագրում ենք, որ 2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ 3,1 տոկոսը»,-ընդգծեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ