News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ասիայի ամենահարուստ մարդը՝ հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին կարծում է, որ Չինաստանն ավելի մեկուսացված է դառնում, հայտնում է BI-ն։

«Ես ակնկալում եմ, որ Չինաստանը, որը գլոբալացման գլխավոր ջատագովն է  համարվում, իրեն ավելի ու ավելի մեկուսացված կզգա»,- ասել է Ադանին Սինգապուրում Forbes-ի գլխավոր գործադիր տնօրենների համաշխարհային համաժողովին իր հիմնական ելույթում: «Ազդեցություն կունենան ազգայնականության աճը, մատակարարման շղթայի նվազեցված ռիսկերը եւ տեխնոլոգիական սահմանափակումները»:

Forbes-ի տվյալներով՝ Adani Group կոնգլոմերատի հիմնադիրը սեպտեմբերի 27-ի դրությամբ 139.8 միլիարդ դոլար կարողություն ունի եւ աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է Իլոն Մասկից եւ LVMH-ի գործադիր տնօրեն Բեռնարդ Առնոյից հետո։

Չինաստանը շահել է գլոբալացումից, բայց դա կարող է փոխվել, եւ երկրի վերականգնումը հեշտ չի լինի, ասել է Ադանին։

«Սպասվում էր, որ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որը նրա գլոբալ հավակնությունների ցուցադրումը կդառնա, սակայն այժմ դիմադրությունը դժվարացնում է այն: Իսկ երկրի բնակարանային եւ վարկային ռիսկերը համեմատվում են այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Ճապոնիայի տնտեսության հետ 1990-ականներին»,- ասել է Ադանին:

Միեւնույն ժամանակ, գլոբալ անկայունությունն «արագացրել է հնարավորությունները» Հնդկաստանի համար, ասել է Ադանին:

Ադանիի խոսքով՝ Հնդկաստանն աճող միջին խավ եւ երիտասարդ բնակչություն ունի, որը մինչեւ 2050 թվականը կավելացնի իր ՀՆԱ-ն մինչեւ 30 տրիլիոն դոլար՝ ներկայիս 3 տրիլիոն դոլարի փոխարեն՝ այն «պայծառ կետ» դարձնելով քաղաքական եւ շուկայական հեռանկարում: Նրա կանխատեսումը կրկնում է Ernst & Young India-ի գլխավոր քաղաքական խորհրդական Դ.Կ. Շրիվաստավայի կանխատեսումը:

Ադանիի համար ձեռնտու է Հնդկաստանը որպես հնարավորությունների եի ներուժի երկիր ներկայացնել. «Ադանի կոնգլոմերատ»-ը հսկայական ձեռնարկություն է՝ էներգետիկայից մինչեւ տրանսպորտ եւ անշարժ գույք: Սեպտեմբերի 29-ի դրությամբ դրա արժեքը գրեթե 234 միլիարդ դոլար է, եւ դա ընդամենը կոնգլոմերատի յոթ հանրային ընկերություններն են:

Առջեւում ես գլոբալ ներգրավվածության նոր սկզբունքներ եմ տեսնում, որոնք հիմնված են ավելի մեծ ինքնավստահության, մատակարարման շղթայի ռիսկերի նվազեցման եւ ազգայնականության աճի վրա»,- ասել է Ադանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ