News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերի վնասվածքները Բալթյան ծովի միջազգային ջրերում խոր անհանգստություն են առաջացնում։ Այս մասին նշվել է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։

«Ներկա պահին հասանելի ամբողջ տեղեկատվությունը նշում է այն մասին, որ դա սաբոտաժի միտումնավոր, ոչ խելամիտ եւ անպատասխանատու ակտերի հետեւանք է։ Այդ արտահոսքերը ռիսկեր են ստեղծում նավագնացության համար եւ զգալի վնաս հասցնում շրջակա միջավայրին։ Մենք աջակցում ենք իրականացվող հետաքննություններին՝ վնասի պատճառը պարզելու համար։

Մենք, որպես դաշնակիցներ, պարտավորվել ենք պատրաստվել, զսպել եւ պաշտպանվել էներգիայի հարկադիր օգտագործումից եւ հիբրիդային այլ մարտավարություններից պետական եւ ոչ պետական օբյեկտների կողմից։ Ցանկացած միտումնավոր հարձակում դաշնակիցների կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի դեմ կհանդիպի միասնական եւ վճռական պատասխանի»,- նշվել է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ