News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեր երազանքն այն չէ, որ մարդիկ աշխատեն եւ ամսական 75 հազար դրամ աշխատավարձ ստանան. դա հակասում է իրենց պատկերացումներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօրվա նիստում որոշվեց, որ նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 68 հազարից դառնալու է 75 հազար դրամ:

«Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլև մասնագիտական: Սա կարևոր արձանագրում է և ակնհայտ, որը, հաճախ չի արվում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ»,-ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ օգոստոսի տվյալներով Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 250 հազար դրամից ավելի:

Տպել
Ամենաշատ