News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք մտադրված ենք բոլոր ոլորտներում հնարավորինս արագ ունենալ աշխատավարձերի էական, անգամներով բարձրացում, բայց զուգահեռ որակի հավաստագրմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկայում ՀՀ-ում ոստիկանության ոլորտում լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու: Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծմանը զուգընթաց համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձրացումներ տեղի ունենան։ Իհարկե, այս պահին պարեկային ոստիկանությունն էականորեն ավելի բարձր աշխատավարձ է ստանում։ Մեր ընկալումն այն է, որ ոստիկանության ու փրկարար ծառայության աշխատավարձերը պետք է շոշափելի, անգամներով բարձրանան։ Զուգահեռ մենք պետք է որակի հավաստագրում ունենանք, այսինքն` համոզված լինենք, որ վճարվող աշխատավարձով կարող ենք ակնկալել համապատասխան որակի աշխատանք»,– նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այդպիսով կմեծանա պետության նկատմամբ հանրության վստահությունը։ Վարչապետն ընդգծեց, որ իրենք պետք է բոլոր ոլորտներում գնան այս ճանապարհով։

Նշենք, որ ներքին գործերի նախարարությունը կձևավորվի արտակարգ իրավիճակների նախարարության հենքի վրա և կներառի ԱԻՆ–ի, ոստիկանության և միգրացիոն ծառայության բոլոր ստորաբաժանումները։ ՆԳ նախարարը կունենա մի քանի տեղակալ, որոնցից մեկը` ՆԳ տեղակալ /ոստիկանապետ, մյուսը` ՆԳ տեղակալ /Փրկարար ծառայության պետ, և ընդհանուր ՆԳ տեղակալ, որը կհամակարգի մնացած բոլոր ստորաբաժանումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ