News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում չեն քննարկել Աբխազիայի ճանաչումը Մինսկի կողմից, տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ Ղրիմի ճանաչման մասին այս համատեքստում նույնպես խոսք չի եղել։ «Դա ներքին գործ է, Բելառուսի ինքնիշխան իրավունքը, եւ մենք սպասում ենք, որ մեր բելառուս ընկերներն ինքնուրույն, եւ իրենց համար ժամանակին, կընդունեն համապատասխան որոշում»,- ավելացրել է Պեսկովը։

Լուկաշենկոն չորեքշաբթի առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել էր Աբխազիա եւ հանրապետության ղեկավար Ասլան Բժանիայի հետ քննարկել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հարցերը։ Դրանից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարության մեջ մեղադրել էր Լուկաշենկոյին պետական սահմանը խախտելու մեջ։ Գերատեսչության հայտարարությունում նշվել է, որ այցը «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի կոպիտ խախտում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ