News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի սկզբում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի և Մոնթեբելոյի քաղաքապետ Քիմբերլի Էն Կոբոս-Քոութորնիի հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքային իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ։ Քննարկվել են Մոնթեբելո-Արցախ փոխհարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Բաբայանն ընգծել է, որ Արցախում կարևորում են Մոնթեբելոյի հետ փոխհարաբերությունները՝ այս համատեքստում արժևորելով Ստեփանակերտ-Մոնթեբելո քույր-քաղաքների համաձայնագիրը, որը տարիներ շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի 2023-ի բյուջեում սոցիալական պաշտպանության ծախսերն ավելացել են 700 մլն դրամով
Դեկտեմբերի 2-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական...
Արցախի նախագահը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը
Երկրի ղեկավարը Ստեփանակերտի՝ մարշալ Բաղրամյանի անունը կրող փողոցում ծաղիկներ է խոնարհել  մեծանուն զորավարի հուշարձանի պատվանդանին...
Արցախի 4 բուհերի հետ քննարկվել են ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները
Կրթական ծրագրերի հավատարմագրման նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովներ Արցախի Հանրապետության բուհերի ներկայացուցիչների համար...
Արցախի նախագահն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին
Հանդիպմանը, որին մասնակցել է Եվրոպայի վեցակի չեմպիոն  Արթուր Առուշանյանը...
Հետպատերազմյան մարտահրավերների հաղթահարման գործում մեծ է ոստիկանության ներդրումը. Արցախի նախագահ
Այնուհետև երկրի ղեկավարը մեդալներ ու կոչումներ է հանձնել ԱՀ ոստիկանության մի խումբ ծառայողների՝ միաժամանակ ընդգծելով, որ հետպատերազմյան...
Արցախյան բոլոր պատերազմներում Արցախի ոստիկանն առաջնագծում է. Արտյոմ Հարությունյան
Կազմավորման օրվանից Արցախի Հանրապետության ոստիկանությունը մեր...
Ամենաշատ