News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը քիչ հավանական է համարում, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի, սակայն սպառնալիքը «կախված է»։

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման հավանականությունը, թերեւս, ամենաբարձրն է Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո, բայց դեռեւս քիչ հավանական է: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հետախուզական վերջին տվյալներին ծանոթ պաշտոնյաներին։

ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը ուշադիր հետեւում է «ցանկացած նշանի, թե փոխվել են արդյոք Պուտինի հաշվարկներն այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը, իբր, անցյալ շաբաթ ուժեղացրել է միջուկային զենք օգտագործելու իր նախկին սպառնալիքները»:

Մի քանի աղբյուրների համաձայն, սպառնալիքն, անշուշտ, «բարձր է»՝ նախորդ տարվա համեմատ: Վերջին ամիսներին ԱՄՆ-ը մասնավոր կարգով նախազգուշացրել է Ռուսաստանին զերծ մնալ նման աղետալի քայլից: Սակայն մինչ այժմ որեւէ նշան չկա, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս պլանավորում է դրանք կիրառել, եւ «ընդհանուր գնահատականը չի փոխվել», ասել է աղբյուրը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության մի քանի պաշտոնյաներ նաեւ ասել են, որ ներկայումս որեւէ նշան չեն տեսնում, որ Ռուսաստանը միջուկային զենք է տեղափոխում: Նրանց կարծիքով, հավանական է, որ ԱՄՆ-ը «կկարողանա ավելի փոքր մարտավարական մարտագլխիկների տեղաշարժ հայտնաբերել»։

Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Պուտինը «միջուկային զենք կկիրառի միայն այն դեպքում, եթե սպառնալիք առաջանա իր սեփական դիրքի համար կամ եթե նա էկզիստենցիալ սպառնալիք զգա հենց Ռուսաստանի համար»։

Երկու աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ կառավարության ներսում ընդհանուր զգացումը, որ սպառնալիքը նախկինից ավելի մեծ է, հիմնված է «առաջին հերթին Պուտինի հռետորաբանության եւ Ուկրաինայում Ռուսաստանի կորուստների մասին նրա մտածելակերպի վերլուծության վրա, եւ ոչ թե որեւէ հավաստի տվյալի վրա, թե Ռուսաստանն ավելի լուրջ է կշռադատում միջուկային տարբերակը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
Ամենաշատ