News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիի հետ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձեւաչափով, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակում համատեղ վարժանքների, համաժողովների եւ զորավարժությունների անցկացման կարեւորությունը։

Քննարկվել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինվորականների մասնակցությամբ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ «Հավերժություն-2023» եւ «Կովկասյան արծիվ-2023» համակարգչային հրամանատարաշտաբային վարժանքների կազմակերպումը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցեր, երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ներկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ