News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Մեր տան միայն պատուհաններն են կոտրվել, բայց տներ կան, որ վառվել են, փլվել են. ես հասցրել եմ ընտանիքիս վերցրել եմ ու դուրս եմ եկել, մնացածը չգիտեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Գեղարքունիքի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում նշեց Սոթքի բնակիչներից Սարգիս Աբրահամյանը:

«Ես հիմա ընտանիքիս հետ ապրում եմ Վարդենիսում՝ ընկերոջս տանը: Ցերեկը գալիս եմ, կարտոֆիլ քանդում, տանում եմ, բայց գիշերը չեմ մնում: Հազիվ են ժողովուրդը փրկվել, հեռացել, հիմա էլ տուն չունեն, չեն կարող վերադառնալ, ապրել: Դեռ ոչ ոք գյուղում չի մնում: Ընկերոջս տանը շատ են, մի կերպ տեղավորվել ենք, ապրում ենք: Եթե չկարգավորվի, հետ չենք գա»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնեց,ո ր միայն Սոթքում 148 տուն է վնասվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանցիները գիշերը մոտ 40 րոպե ինտենսիվ կրակում էին, հիմա իրավիճակը հանգիստ է. Ներքին Հանդի վարչական ղեկավար
Գիշերը ժամը 10-ից հետո իրավիճակը խաղաղվեց…
Առայժմ չեմ գաղտնազերծի Հայաստանի համար ՀԱՊԿ օգնության առաջարկի մանրամասները․ ընդդիմադիր
«Չեմ ուզում գաղտնազերծել, ոչ թե այն պատճառով, որ դեռ ժամանակը չէ, այլ սպասում եմ, որ տեղեկատվությունն ամբողջական լինի»․․․
Ադրբեջանի վարչապետը նշել է երկրի զարգացման համար գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» կարեւորության մասին
«Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ խթան կհաղորդի Ադրբեջանի զարգացմանը», - խորհրդարանի նիստում ասել է Ասադովը․․․
Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի միայն մեկ կետի շուրջ. Արմեն Գրիգորյան
Նա նշեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստը երեք անգամ խմբագրվել է․․․
Փաշինյանն ունի դատողության և տրամաբանության արատներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը. Լևոն Զուրաբյան
Երեկ, դեկտեմբերի 7-ին, Ազգային Ժողովի հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վերջապես պատասխանել է նոյեմբերի 25-ին իմ ֆեյսբուքյան ստատուսի...
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. Հայտնի է՝ ինչ են քննարկել
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձևաչափի համաձայն հետագա քննարկումների կարևորությունը...
Ամենաշատ