News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի հարձակման պահին բոլորս տանն ենք եղել՝ 11, 13 եւ 15 տարեկան երեխաներն էլ մեզ հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Գեղարքունիքի Սոթք համայնքում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սոթքի բնակիչներից Ռուսլան Կեխվայանը:

«Երեխաներին տարել եմ պատի անկյունը, որ մի քիչ ապահով լինեն: Այդ ժամանակ չես էլ իմանում, դուրս գաս ուր գնաս: Հենց առաջին հարվածներից տունը վնասվել է ու մի հատ չի եղել, շատ սնարյադներ են եկել: Առաջին հարվածից հետո դեռ 2 ժամ տանն ենք եղել, մեքենա չի եղել, որ երեխաներին տանեմ: Գիշերը 3-ին ընկերս եկել է, տնեցիներին տարել է, ես մնացել եմ: Երեւի ժամը 4-ին էլ եկել ինձ է տարել: Երեխաները, իհարկե, վախեցել են»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն երեք օր է, որ կինն ու երեխաները վերադարձել են գյուղ:

«Երեխաները շատ էին ուզում հետ գալ, ուրիշ տեղ չեն հարմարվում: Երեխաները Բյուրեղավանում էին»,-ասաց Սոթքի բնակիչը:

Հարցին, թե չեն պատրաստվո՞ւմ հեռանալ գյուղից, նա բացասական պատասխան տվեց. «Ո՞ւր գնանք, մեր հողն է: Մի անգամ փախել ենք, մենք Կիրովաբադի՝ Գանձակի հայեր ենք: Հիմա մեր հայկական հողից ուր փախչենք: Արդեն 33 տարի Սոթքում ենք ապրում: Ես ոսկու հանքում եմ աշխատում, անասուն եմ պահում, դաշտում եմ աշխատում: Սոթքի հանքը աշխատում է»:

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնեց,ո ր միայն Սոթքում 148 տուն է վնասվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք...
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել...
Իշխող մեծամասնությունը մերժել է սահմանի սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
Փաստաթղթի համաձայն, գործընթացը պետք է հիմնված լինի․․․
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Փորձագետը հիշեցրեց, որ այս գործընթացը պետք է ունենա փուլեր...
Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Բագրատաշենի ու Նոյեմբերյանի միջադեպերի մասին
Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է...
Բագրատ Սրբազանը հորդորեց սահմանամերձ բնակավայրերի բոլոր համայնքապետներին անվստահություն հայտնել կառավարությանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հորդորում է սահմանամերձ...
Ամենաշատ