News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առանձին քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցված անհիմն քննադատությունը ձեռնտու չէ եւ չի նպաստում ստուգված փոխընդունելի լուծումների որոնմանը։ Որտեղ էլ որ գտնվեն այդ քաղաքական գործիչները, այդպիսի ապակառուցողական հայտարարությունները քիչ օգուտ են տալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մի շարք հայ քաղաքական գործիչների քննադատությունը Կազմակերպության հասցեին։

«Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի վարչապետին կներկայացնի ՀԱՊԿ առաքելության գնահատականներն ու առաջարկները՝ հիմնված Հայաստանում աշխատանքի արդյունքների վրա։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, Զասը նախնական զեկույց էր ներկայացրել ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի նիստի շրջանակներում»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ Զասը եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարն այցելել են սահման եւ գնահատել իրավիճակը գետնին։

«Ինչ վերաբերում է Երեւանի՝ Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար զորախումբ չուղարկելու որոշմանը, ապա կարծում եմ, որ Հայաստանն այդ հարցում գործում է՝ ելնելով իր եւ իր զինված ուժերի առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրներից՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։

Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունը կարող ենք բեղմնավոր եւ արդյունավետ բնութագրել։

Կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը համընկել է հավաքական անվտանգության հատուկ մարտահրավերների եւ սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց մենք պետք է միասին հակազդենք: ՀԱՊԿ գագաթնաժողովը պետք է կայանա Երեւանում, այն կամրագրի այս կառույցի 20 տարվա գործունեության արդյունքները։ Կարծում եմ, որ ապագայի նոր հեռանկարներ կուրվագծվեն»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սրանք Սովետական Հայաստանի սահմաններն են, եւ այդ սահմանները ոչ մի իրավական ուժ չեն կարող ունենալ. Աջապահյան
Մենք ոչ մի թիչ հող հանձնելու չունեինք եւ չունենք, ուրիշ բան, որ հանձնել ենք, բայց…
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում...
Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Բերքաբերի բնակիչ
32 տարի է 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասաց, ինչու է այդպես: Հիմա գլխացավանք ենք սարքել, ասում ենք՝ Ոսկեպար, Ոսկեպար: Էդ որտե՞ղ էին էդ…
Ամենաշատ