News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվան մի շարք արտատարածաշրջանային խաղացողների՝ Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու փորձեր է տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ակնհայտ փորձեր կան Ուկրաինայում  իրավիճակը տեղափոխելու հետխորհրդային տարածքի այլ հատված, այդ թվում՝ Հարավային Կովկաս։

«Կարելի է տեսնել, թե իրավիճակը ապակայունացնելու ինչ փորձեր են արվում հետխորհրդային տարածքում։ Սա, իհարկե, չափազանց կործանարար ու վտանգավոր գիծ է։ Ռուսաստանն իր հերթին շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի համար եւ կապի մեջ է ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ։ ՀԱՊԿ-ի միջոցով  համապատասխան քայլեր են իրականացվում։  Անհրաժեշտ է ապահովել հրադադարի ռեժիմը եւ բոլոր ուժերի վերադարձն իրենց սկզբնական դիրքեր»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ կան մի շարք ոչ տարածաշրջանային խաղացողներ, որոնք սկզբում ցանկանում էին յուրացնել խաղաղ կարգավորման դափնիներ, բայց հիմա այլ միտում է նկատվում։

Զախարովան նշել է, որ Հարավային Կովկասում կայունության երաշխիքը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումն է։ «Մենք կարեւոր ենք համարում ստեղծված իրավիճակում աշխատանքի ակտիվացումը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը եւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Մենք կենտրոնացած ենք այդ պայմանավորվածությունների իրականացման վրա։ Մենք դրանք համարում ենք ապակառուցողական միտումները կանխելու երաշխիք՝ անկախ նրանից, թե ով է կանգնած դրանց թիկունքում»,-եզրափակել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ