News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանն ասաց, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չլինի, արժե նաեւ միջանցքի մասին խոսել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ռոբերտ Քոչարյանը շատ վտանգավոր բաներ է խոսել, իսկ մեր երկրին պետք է համերաշխություն։ Կաթողիկոսի մոտ ինչի՞ էին հավաքվել, որ դուրս գան, ասեն, որ մենք համերաշխ չենք, համերաշխությունն է մեզ բերելու կայունություն, դրանից է կախված, թե ինչքանով կլինի մեր երկիրը վտանգված, կամ չվտանգված»,– ասաց նա։

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով հարցին, թե հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանին պե՞տք է տալ անվտանգության երաշխիքներ, ասել էր.

«Եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, ապա այն պետք է տալ։ Բայց ես նույնիսկ նշաններ չեմ տեսնում, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել։ Իրենց կամքով իրենք չեն գնալու։ Երկրի ռիսկերը գնահատելով այդ քայլին չեն գնալու։ Գնալու են մեկ պարագայում՝ հսկայական հանրային ճնշմամբ»։

Անդրադառնալով  Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցում հնչած հայտարարություններին եւ հարցին, թե սեղանին կոնկրետ փաստաթուղթ կա, Քոչարյանն ասաց.

«Լեւոն Տեր–Պետրոսյանին կհարցնեք՝ էդ ինչ կապիտուլյացիա է, եթե կապիտուլյացիայի փաստաթուղթ կա, ինչո՞ւ ենք կռվում, Վեհափառն ինչո՞ւ էր հավաքել էս մարդկանց եւ եթե հավաքվել են՝ ի՞նչ են ուզում։ Պատերազմի ժամանակ համախմբվում եւ  համերաշխ են լինում, դուք տեսա՞ք համերաշխություն, որ մեկի մոտ չի երեւացել դա, լավ է, որ Արցախի նախագահները չխոսեցին, եթե խոսեին, պիտի ասեի՝ գնացեք Արցախ»։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ եթե ինչ–որ բան լինի՝ ստորագրելու, Քոչարյանն արձագանքեց.

«Ինչ–որ մի բան անպայման ստորագրվելու է, բայց թե ինչ է էդ մի բանը, կախված է, թե ինչպես մենք դրան կմոտենանք»։

Տպել
Ամենաշատ