News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ֆրանսիայի նախագահի կաբինետի մայրցամաքային Եվրոպայի եւ Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպմանը նշվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցների ընթացքում վերջին քննարկումներն ու կառուցողական երկխոսությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ «զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի, սահմանների սահմանազատման եւ հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքի է դիմել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, որի հետեւանքով երեք հայ զինծառայող է զոհվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ