News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արեւմուտքի երկրները փորձում են հակամարտություններ հրահրել ԱՊՀ տարածքում։ Այս մասին ԱՊՀ երկրների հետախուզության եւ անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր աշխարհաքաղաքական հակառակորդները պատրաստ են մերկացնել բոլորին, հարվածի տակ դնել ցանկացած երկիր եւ արյունալի ջարդ  սանձազերծել։ Մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել դրան»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Արեւմուտքը փորձում է նորից բորբոքել հին հակամարտությունները՝ ստեղծելով նոր խնդիրներ եւ ճգնաժամներ։

«Միաբեւեռ հեգեմոնիան անխուսափելիորեն փլուզվում է: Սա օբյեկտիվ իրականություն է, որին Արեւմուտքը կտրականապես հրաժարվում է համակերպվել»,-ասել է Պուտինը։ Նա հորդորել է վերլուծել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության ռիսկերը եւ ուժեղացնել փոխօգնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կրեմլում չեն բացառել մինչեւ տարեվերջ ԱՊՀ գագաթաժողովի անցկացումը
Մինչեւ տարեվերջ ԱՊՀ գագաթաժողով անցկացնելու գաղափար կա, եւ երբ կավարտվեն բոլոր ․․․
ԱՊՀ երկրների դիվանագետներն արտաքին քաղաքականության պլանավորման փորձի փոխանակում են կատարել
«ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների արտաքին քաղաքականության պլանավորման մասին» թեմայով խորհրդակցությունները տեղի են ունեցել երկուշաբթի օրը․․․
ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի հետ հակաահաբեկչական զորավարժությունների համատեղման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Լեբեդեւ
«Ակտիվացել է աշխատանքը ԱՊՀ շրջանակում անվտանգության ապահովման ոլորտում․․․
Կարևորել է վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից. Մհեր Գրիգորյանը՝ Կոնստանտին Լայկամին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստանտին Լայկամին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի...
ՌԴ ԱՀԾ-ն գրանցում է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի մյուս երկրների՝ ԱՊՀ տարածքում հակամարտություններ հրահրելու փորձերը
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը գրանցում է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի մյուս երկրների՝ հակամարտություններ հրահրելու փորձերը...
«Հրապարակ». Որտե՞ղ է տեղի ունենալու ՀԱՊԿ խորհրդի նիստը
Մեզ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ խորհրդի նիստը կկայանա Արտակ Թովմասյանի...
Ամենաշատ