News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում. Գեղարքունիում միայն հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:

«Բայց այդ մարտական դիրքերը մարտվարական տեսանկյունից այդքան կարեւոր չեն, ռազմավարական տեսանկյունից են կարեւոր, որովհետեւ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի վերահսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ հայկական եւ ադրբեջանական զորքերը շատ մոտ հեռավորության վրա են միմյանցից, եւ արդյոք դա բախումների վտանգ չի ստեղծում, ԳՇ պետի տեղակալն ասաց. «Հարձակման վախ չկա, բայց զգուշվորություն միշտ կա. մենք պատրաստ ենք ու սպասում ենք, քանի որ զինվորականները գիտակցում են, որ խնդիրը լուծված չի եւ հակառակ կողմը պետք է փորձի խնդիրը լուծել ի նպաստ իրեն: իսկ նման պարագայում դիրքերի մոտիկ կամ հեռու լինելը ոչ մի ռազմավարական նշանակություն չունեն: Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու եւ ջախջախելու»:

Իր հերթին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանը մի քան անգամ առաջարկել է զորքերի հայելային հետքաշում, որի վերաբերյալ տեղեկացրել է նաեւ իր գործընկերներին:

ՏԿԵ նխարար Գնել Սանոսյանն էլ շարունակեց. «Իսկապես, երբ զորքերն այդքան մոտ հեռավորության վրա են, դա լրացուցիչ առիթ  կարող է հանդիսանալ տեղային բախումների համար, հատկապես, երբ հակառակորդի կողմից հաճախ հրահրվում են նման բախումներ: Նաեւ դրանից ելնելով է, որ Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս զորքերի հայելային հետքաշման նախաձեռնությամբ»:

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնեց,ո ր միայն Սոթքում 148 տուն է վնասվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Մեզ դարերով կոտորում են, ո՞նց խաղաղություն ուզենք իրանց հետ. Բագրատաշենի ակցիայի մասնակից
Ես զինվոր էի, Հադրութի հրամանատարը ձին նստեց փախավ, էսօր Նիկոլը տարել ա իրան Արարատում գնդի հրամանատար դրել...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Ամենաշատ