News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այսօր վարդենիսում դեսպանների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց տեղեկությունները, ըստ որոնց Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, եւ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք:

«Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք գիտենք որտեղ քանի մարմին ունենք մեր ընկերների ու դա մեր ամենացավոտ: բհայրենիքի համար կյանք տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին:

Ադրբեջանը հայտարարեց իբր հումանիտար զինադադար, սակայն հումանիտար զինադադարը նախատեսում է վիրավորների եւ աճյունների դուրսբերում: մեր փորձերը՝ դուրս բերել մեր ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին ուժեղ կրակի ազդեցության: Հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը կվերադառձնի մեր զինծառայողների մարմինները: Մենք գիտենք, որ մարմիններ կան, որ անմիջական դիրքերում են»,-ասաց նա՝ չցանկանալով թվեր նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ