News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի թռիչքուղու վրա երկու մարդատար ինքնաթիռների բախումը հանգեցրել է արտակարգ ծառայությունների կանչի։

Միջադեպին մասնակցել են Korean Air եւ Icelandair ավիաընկերությունների ինքնաթիռները, եւ այժմ հետաքննություն է ընթանում:

Ըստ The Guardian-ի տվյալների՝ Սեուլ մեկնող Korean Air ավիաընկերության ինքնաթիռի թեւը բախվել է կայանված Icelandair ինքնաթիռի թեւին՝ ծրագրված թռիչքից առաջ, տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում: Այս մասին առաջինը հայտնել է Daily Star-ը։

«Հիթրոու»-ի ներկայացուցիչն ասել է, որ չորեքշաբթի ժամանումների կամ մեկնումների վրա էական ազդեցություն չի եղել, եւ օդանավակայանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով:

Կայքում նշվում է, որ մինչեւ այս տարվա օգոստոսը «Հիթրոուն» սպասարկել է ավելի քան 38 միլիոն ուղեւորի։ Մինչ համավարակը, ուղեւորների թիվը հասնում էր 81 միլիոնի՝ այն դարձնելով աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը։

Այս ամառ ճանապարհորդները բախվել են մեծ հերթերի եւ հսկայական ուշացումների օդանավակայանում: Ինչ-որ պահի օդանավակայանը ստիպված է եղել օրական 100 000-ի մակարդակում սահմանափակել ուղեւորների թիվը՝ ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ