News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այովա նահանգում երեք շաբաթից ավելի փորձում են բռնել ռոդեոյից փախած ցլերին, հայտնում է UPI-ն։

Սեպտեմբերի 3-ին T&C Rodeo Company-ի ռոդեոյից ի սկզբանե հինգ ցուլ են փախել, նրանցից երկուսին հետագայում բռնել են:

Մնացած երեք ցլերը նկատվել են Պոկահոնտաս շրջանի Ֆոնդա եւ Պոմերոյ շրջաններում, սակայն պաշտոնյաներն ասում են, որ նրանց դժվար է բռնել եգիպտացորենի դաշտերի պատճառով, որոնք իդեալական թաքստոց են:

«Դուք կարող եք նույնիսկ անօդաչու վերցնել եւ թռչել դաշտի վրայով, եւ նրանց չեք տեսնի, քանի որ նրանք սովորաբար պառկում են ցերեկը եւ շրջում գիշերը»,- ասել է ռոդեոյի ղեկավար Լուի Ստաուտերը KCCI-TV-ին տված հարցազրույցում:

Ստաուտերն ասել է, թե ռոդեոյի աշխատողները վստահ են, որ ցլերին ավելի հեշտ կլինի նկատել, երբ տեղական եգիպտացորենը հավաքվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ