News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայաչիկի հետ, NEWS.am-ին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպան Գրիգորյանը Լեյլա Կայաչիկին է ներկայացրել Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից Հայաստան ժամանած, իրավունքների ապահովման մարտահրավերները, Պաշտպանի աշխատակազմի կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությանը:

Լեյլա Կայաչիկը ներկայացրել է իր մանդատն ու կարևորել ԵԽ կոնվենցիոն պարտավորությունների կատարման շրջանակներում, ինչպես պետությունների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների հետ աշխատանքն ու համագործակցությունը:

Գրիգորյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցին, ընդգծել է Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանված առնվազն 7600 անձանց կենսական պայմանների ապահովման անհրաժեշտությունը՝ շեշտելով տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն կազմող կանանց, ծերերի, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ պաշպանության կարևորությունը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու համագործակցությունը հստակ գործողությունների, այդ թվում՝ Պաշտպանի հաստատությանն աջակցելու ուղղությամբ:

Պաշտպանը հանդիպել է նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոֆ Պուարելիի հետ:

Քրիստոֆ Պուարելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Գլխավոր տնօրինության մանդատի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել «Մարդու իրավունքներ և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի արդյունքներին և վերջինիս շարունակականության կարևորությանը:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը, շեշտել Հայաստան-ԵԽ նոր Գործողությունների ծրագրի ընդունման և մեկնարկի անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ ԵԽ այլ հնարավոր մեխանիզմների շրջանակներում նոր ծրագրային ուղղություններ նախատեսելու վերաբերյալ` միտված աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը:

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ապահովման հրատապ անհրաժեշտությանը, Պաշտպանը մատնանշել է Հայաստան-ԵԽ նոր 2023-2025թթ. ԳԾ-ի շրջանակներում համապատասխան աջակցության տրամադրման կարևորությունը և վերահաստատել Պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի գործադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասյան բանակցությունների գծով ամերիկացի դեսպան Ֆիլիպ Ռիքերը այցելել է Երևան
Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական...
Ղարիբաշվիլին եւ Ռիկերը քննարկել են Վրաստանի մոդերատորական դերը հայ-ադրբեջանական երկխոսությունում
Նշվել է ռազմավարական գործընկերության դրական դինամիկայի մասին, ինչը պայմանավրրված է երկու երկրների համագործակցության․․․
«Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորումը հրամայական է». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու
Քվինը խոստացել է իր թեկնածության հաստատման դեպքում սերտորեն աշխատել այդ հանձնաժողովի և Կոնգրեսի բոլոր անդամների հետ Հայաստանում Միացյալ...
«Առանց պատասխանատվության արդարություն չկա». ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ...
Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձեւը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»
Հիշեցնենք, որ բանաձեւն ավելի վաղ ընդունել է Ֆրանսիայի Սենատը, իսկ նախօրեին՝ Ֆրանսիայի Ազգային ասամբլեան․․․
Ադրբեջանի ԱԳՆ-ն զայրացել է. Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի բանաձեւը «լի է Ադրբեջանի դեմ կեղծիքով եւ զրպարտությամբ»
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցասման մեջ է...
Ամենաշատ