News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ խմբակցության մեր աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում մոտ 15-20  պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։ Այսինքն՝ երկու տասնյակից էլ քիչ մարդ է դեմ այն թեզին, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։

Նրանց ՔՊ-ում «ոչմիթիզականներ» են անվանում։ Նրանք, իհարկե, չեն հանդգնում բացահայտ իրենց կարծիքը հայտնել՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն արագ կգտնի նրանցից ազատվելու ձեւը, սակայն ներքին քննարկումներից ակնհայտ են դառնում պատգամավորների դիրքորոշումները։

Փոխարենը՝ մի կուռ խումբ կա, ով կողմ է Ռուսաստանից ու Արցախից ազատվելուն եւ Թուրքիայի հետ բարիդրացիությանը։ Սրանք ավելի ակտիվ են ու չեն թաքցնում իրենց տեսակետը։

Մեզ ասացին, որ  ընդդիմությունը որոշ հույսեր է կապում ազգայնական հայացքներով ՔՊ-ական պատգամավորների հետ, որոնք թույլ չեն տա մեր ազգի ու պետության շահերին դեմ որոշումներ ընդունվեն, եւ երբ տեսնեն, որ դրանք անխուսափելի են, կհասկանան, որ կանխելու միակ ելքը խորհրդարանի միջոցով իշխանափոխություն իրականացնելն ու վարչապետին անվստահություն հայտնելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ