News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մինչ Եվրոպան եւ Ռուսաստանը պատժամիջոցներով կործանում են միմյանց, ԱՄՆ-ն եւ Չինաստանն ուժեղանում են։ Իսկ գլոբալ հակամարտությունը նման իրավիճակում գնալով ավելի իրական է դառնում»,- «Վզգլյադ» թերթին ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

«Ուկրաինայում իրավիճակը վաղուց նոր գլոբալ հակամարտության է վերածվել, որը դեպի գոյություն ունեցող աշխարհի վերաբաշխում է տանում: Եվ այսօր ոմանք ապագան բազմաբեւեռ աշխարհում են տեսնում, իսկ մյուսները՝ այն բաժանված են ամերիկյան եւ չինական ազդեցության ոլորտներում: Այսինքն՝ աշխարհը կարող է երկբեւեռ դառնալ, ինչպես Սառը պատերազմի ժամանակ»,- ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

«Իրականությունն այն է, որ նոր աշխարհաքաղաքական եւ տնտեսական առճակատման պայմաններում Եվրոպան եւ Ռուսաստանը պատժամիջոցներով աղետալիորեն թուլացնում են միմյանց։ Իսկ ԱՄՆ-ն ու Չինաստանն այս պահին լրջորեն ամրապնդվում են»,- նշել է զրուցակիցը։

Փորձագետը չի բացառել նաեւ «ՄԱԿ-ի դարաշրջանի ավարտը եւ այն պատմական դերը, որն այնտեղ խաղացել է Անվտանգության խորհուրդը»։ «ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ Չինաստանի եի Ռուսաստանի դեմ գլոբալ առճակատման դեպքում ներկայիս ՄԱԿ-ը Ազգերի լիգայի ճակատագրին կարժանանա: Համաշխարհային ուժերն այլեւս չեն կարողանա եւ չեն ցանկանա համաձայնության գալ համաշխարհային խնդիրների շուրջ։ Կողմերից յուրաքանչյուրը կձգտի միայն ուժով հաղթել թշնամուն»,- եզրափակել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ