News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարների արտահոսքերը կարող են «խոշոր էսկալացիայի կամ պատերազմի» հանգեցնել։

Business Insider-ի փոխանցմամբ՝ նա Truth Social-ում մի շարք գրառումներում առաջարկել է թիմ ղեկավարել՝ երկու պատերազմող ազգերի միջեւ խաղաղություն հաստատելու համար:

Թրամփը հայտարարել է, որ գազատարները դիվերսիայի են ենթարկվել։ Նա ԱՄՆ վարչակազմին կոչ է արել մնալ «սառը, հանգիստ» այս խնդրի լուծման հարցում եւ ընդգծել է, որ իրավիճակը չպետք է «մեծ որոշման հանգեցնի»։ «ԱՄՆ-ի ղեկավարությունը պետք է «սառնասիրտ, հանգիստ» մնա «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի ՍԱԲՈՏԱԺԻ նկատմամբ։ Դա մեծ իրադարձություն է, որը չպետք է մեծ որոշում ենթադրի, համենայնդեպս՝ առայժմ»,- գրել է Թրամփը։

Ընդգծելով, որ իրավիճակը չպետք է «վատանա»՝ նա կոչ է արել «ռազմավարական եւ խելամիտ» քայլեր ձեռնարկել եւ բանակցություններ վարել՝ համաձայնության գալու համար. «Մի սրեք իրավիճակը խողովակաշարի պայթյունով։ Մտածեք ռազմավարական, եղեք խելացի։ Համաձայնեցված գործարքը կնքեք ՀԻՄԱ»: Երկու կողմերի միջեւ բանակցային թիմ ղեկավարելու պատրաստակամություն հայտնելով՝ Թրամփն իր գրառման մեջ գրել է. «Երկու կողմերն էլ դրա կարիքն ունեն եւ ցանկանում են դա։ Վտանգված է ամբողջ աշխարհը: Ես կգլխավորեմ խումբը»։ Նա նաեւ կրկնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմ չէր լինի, եթե ինքն ԱՄՆ նախագահ լիներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ