News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնց մեղադրում է Իրանի նավթաքիմիական եւ նավթային առեւտրի մեջ ներգրավված լինելու մեջ, այդ թվում՝ հինգ ընկերության, որոնք տեղակայված են Չինաստանում:

Վաշինգտոնն ավելի ու ավելի է թիրախավորում չինական ընկերություններին իրանական նավթաքիմիական արտահանումների պատճառով, քանի որ միջուկային գործարքի վերածննդի հեռանկարները խամրել են: Անուղղակի բանակցությունները համաձայնագրի շուրջ, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀԾ), ձախողվեցին։

«Քանի դեռ Իրանը հրաժարվում է փոխադարձաբար վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրականացմանը, Միացյալ Նահանգները կշարունակի կիրառել իր պատժամիջոցներն իրանական նավթի եւ նավթաքիմիական արտադրանքի վաճառքի դեմ»,- ասել է ահաբեկչության դեմ պայքարի եւ ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել չինական երկու ընկերությունների՝ Zhonggu Storage and Transportation Co Ltd-ի եւ WS Shipping Co Ltd-ի նկատմամբ:

Բլինքենը Zhonggu Storage and Transportation Co Ltd-ին մեղադրել է իրանական նավթի համար հում նավթի առեւտրային պահեստարան գործարկելու մեջ, իսկ WS Shipping Co Ltd-ին իրանական նավթամթերք տեղափոխող նավը ղեկավարելու մեջ:

ԱՄՆ ֆիննախը նաեւ պատժամիջոցներ է սահմանել ընկերությունների ցանցի նկատմամբ, որոնք ներգրավված են, ինչպես ասում է, հարյուր միլիոնավոր դոլարների իրանական նավթաքիմիական եւ նավթամթերքների՝ Հարավային եւ Արեւելյան Ասիա վաճառքի մեջ:

ԱՄՆ ֆիննախի փոխանցմամբ՝ ակցիան ուղղված է իրանական բրոքերների եւ կեղծ ընկերությունների դեմ  Արաբական Միացյալ Էմիրություններում, Հոնկոնգում եւ Հնդկաստանում։

Վաշինգտոնն ընդգծել է, որ կշարունակի արագացնել Իրանի կողմից նավթի եւ նավթամթերքի վաճառքի դեմ պատժամիջոցների կիրառումը, քանի դեռ Թեհրանը շարունակում է արագացնել իր միջուկային ծրագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ