News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պենտագոնն աշխատում է նոր հրամանատարություն ձեւավորման ուղղությամբ, որը կհամակարգի սպառազինությունն ու վերապատրաստումն Ուկրաինայի համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Նոր հրամանատարությունը, որը տեղակայված կլինի Գերմանիայի Վիսբադենում, կզեկուցի ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլիին, ով ղեկավարել է արեւմտյան առաջադեմ զենքերի օգտագործման համար ուկրաինացի զինվորականների վերապատրաստման եւ այդ զենքերն Ուկրաինայի հետ սահման հասցնելու բազմազգ ջանքերը, ասել է պաշտոնյաներից մեկը։

Աղբյուրները նշել են, որ այդ պլանները «լուրջ փոփոխություն չեն բեռնափոխադրումների կազմակերպման եւ կառավարման ներկայիս համակարգում»։ Պաշտոնյաները փորձում են առիթ չտալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասելու, որ ԱՄՆ-ն «հակամարտության կողմ է»։

Այս շաբաթ Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 1.1 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնության մասին, որը պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան «բազմամյա ներդրում» է անվանել երկրի պաշտպանության ոլորտում:

Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 16 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում։

Պաշտոնյաները նշել են, որ նոր հրամանատարությունը ավելի պաշտոնական կառույց կստեղծի  բանակում մատակարարումների կառավարման համար: Կենտրոնական Գերմանիայում դրա ակնկալվող տեղակայումը նաեւ այն ավելի մոտ է դարձնում բազմաթիվ ուսումնական բազաներին, որոնք ԱՄՆ-ն եւ արեւմտյան երկրներն օգտագործում են ուկրաինական ուժերին արեւմտյան զենքի օգրագործման համար վերապատրաստման նպատակով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ