News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բանակի նախկին մայորին եւ նրա անեսթեզիոլոգ կնոջը դավադրության  քրեական մեղադրանք է ներկայացվել. դավադրության նպատակը Ռուսաստանին զինծառայող պացիենտների մասին գաղտնի տվյալներ փոխանցելն էր, տեղեկացրել է արդարադատության նախարարությունը։

Նախկին մայոր Ջեյմի Լի Հենրին, որը նաեւ Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգի բժիշկ էր, եւ նրա կինը՝ բժիշկ Աննա Գաբրիելյանը, մեղադրվում են դավադրության եւ ռազմակայանի զինվորական պացիենտների մասին անհատական բժշկական տեղեկությունների անիրավաչափ բացահայտման մեջ, տեղեկացրել է Reuters-ը։

Չնայած մեղադրական եզրակացությունում Հենրին նշվում է որպես «նա» եւ արական սեռի դերանուն է օգտագործել դատարանում հինգշաբթի օրն իր առաջին ելույթի ժամանակ, ԶԼՄ-ների նախորդ հարցազրույցներում, որոնք թվագրված են 2015-ով, Հենրին հանդես է եկել որպես տրանսգենդեր կին։

Հենրիի փաստաբան Դեւիդ Լիթլը հրաժարվել է մեկնաբանել մեղադրանքները, բայց ասել է, որ իր հաճախորդին տնային կալանք են տվել։

Մեղադրական եզրակացությունում նշվել է, որ  Ուկրաինայում պատերազմից հետո զույգը փորձել է օգնել «ռուսական կառավարությանը»՝ նրան տրամադրելով տվյալներ ԱՄՆ կառավարության եւ բանակի հետ կապված անձանց առողջական վիճակի մասին»։

Մեղադրական եզրակացությունում նշվել է նաեւ, որ զույգը հանդիպել է ինչ-որ մեկի հետ, որը, նրանց կարծիքով, ռուս պաշտոնյա էր, բայց իրականում ՀԴԲ-ի գաղտնի գործակալ է եղել։

Բալթիմորի հյուրանոցում օգոստոսի 17-ին Գաբրիելյանը գաղտնի գործակալին ասել է, որ «ինքն առաջնորդվում է հայրենասիրությամբ Ռուսաստանի հանդեպ եւ պատրաստ է Ռուսաստանին ցուցաբերել ցանկացած հնարավոր օգնություն, անգամ եթե դա սպառնա աշխատանքից հեռացմամբ կամ բանտարկությամբ»,- նշվել է մեղադրական եզրակացությունում։ Հանդիպման ժամանակ կինը նշել է, որ կուզենար ներգրավել ամուսնուն՝ հայտարարելով, որ Հենրին տեղեկություն ունի ռազմական օգնության մասին, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինային։

Նույն օրն ավելի ուշ, մեկ այլ հանդիպման ժամանակ, Հենրին գաղտնի գործակալին ասել է, որ ինքն էլ է հավատարիմ Ռուսաստանին, եւ անգամ մտածել է այն մասին, որպեսզի կամավոր գնա ռուսական բանակ։ «Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, ես այսպես եմ պատկերացնում. Միացյալ Նահանգներն օգտագործում է ուկրաինացիներին որպես միջնորդ Ռուսաստանի հանդեպ իր ատելությունն արտահայտելու համար»,- ասել է Հենրին գործակալին։

Հենրին որոշ կասկածներ է ունեցել բժշկական տվյալների հանձնման առնչությամբ, բայց Գաբրիելյանն անսասան է եղել, հավաստիացվել է մեղադրանքում։

Օգոստոսի 24-ի հանդիպման ժամանակ Գաբրիելյանը գործակալին ասել է, որ իր ամուսինը «վախկոտ» է, բայց ինքը խախտել է օրենքը «մշտապես» եւ հոգացել, որպեսզի ապահովի Ֆորտ Բրեգի պացիենտների բժշկական գրառումների հասանելիությունը։ Ամսվա վերջին նա փոխանցել է գործող եւ նախկին զինվորական պաշտոնյաների եւ նրանց ամուսինների մասին տեղեկությունը, նշվել է մեղադրական եզրակացությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ