News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսում շոշափվել են հանրությանը հուզող հարցեր, այդ թվում անվտանգության, Արցախի, արտաքին քաղաքական մարտահրավերների, ներքաղաքական օրակարգի մասին։

Երկրորդ նախագահի մամուլի ասուլիսից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առանձնացրել է Քոչարյանի ներածական խոսքը։ Նրա համոզմամբ՝ դրանից հետո լրագրողները կարող էին առհասարակ հարցեր չտալ, քանի որ Քոչարյանը պատասխանել էր գրեթե բոլոր հարցերին։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մանուկյանը հիշեցրել է ընդդիմության հասեցին հնչող քննադատությունը, որ այն, իբր, ծրագիր չունի, ինչպես նաեւ հարցերն այն մասին, թե ինչ կաներ ընդդիմությունը, եթե իշխանությունում լիներ։ Նա նշել է, որ այդ հարցերի պատասխանները պարբերաբար հնչել են Դիմադրության շարժման ներկայացուցիչների կողմից։ «Երկրորդ նախագահի մամուլի ասուլիսի շրջանակում հստակ, կետ առ կետ, նշվել են թե՛ մարտահրավերները, թե՛ ուղղությունները, որոնցով պետք է գործել դրանց հաղթահարման համար։ Ներկայացվել են նաեւ անվտանգության ոլորտի խնդիրները, Արցախի հարցը, եւ այլ ուղղությունների վերաբերյալ հարցերը»,- ավելացրել է պատգամավորը։

Մանուկյանը Քոչարյանի հայտարարությունները հանգեցրել է մի քանի կարեւոր մտքերի։ «Նախ՝ կապիտուլյացիայի բացառման համար անհրաժեշտ է հանրային, ներազգային համախմբում։ Ելքը ստեղծված իրավիճակից կարող է գտնել նոր իշխանությունը՝ նոր վարչապետով, որը կարող է արմատական բեկում մտցնել։ Ներկա իշխանության օրոք՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանի գլխավորությամբ, ոչ մի բեկում արտաքին քաղաքականության, անվտանգության, Արցախի հարցերում հնարավոր չէ։

Երկրորդ՝ անհրաժեշտ է արմատապես վերանայել Հայաստանի դիրքորոշումը Արցախի Հանրապետության հանդեպ, պետք է վերականգնվեն Հայաստանի պարտավորություններն Արցախի անվտանգության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցերում։

Բացի այդ, շատ արագ եւ կտրուկ (այլ ոչ թե պոպուլիզմով ու փիառով զբաղվելով) իրական ռազմավարական ձեւափոխման եւ բարեփոխման պետք է ենթարկվեն ՀՀ Զինված ուժերը, պետք է կահավորի առաջնագիծը, իրականացվեն ինժեներային աշխատանքներ։

Արտաքին քաղաքական հարցերում պետք է փորձել հեռու մնասլ չմտածված գործողություններից, որոնք Հայաստանը կարող են վերածել աշխարհաքաղաքական հակասությունների էպիկենտրոնի՝ այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով։ Կարեւոր է լիարժեք վերականգնել անկեղծ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի, մեր հարավային անգնահատելի հարեւանի՝ Իրանի հետ։

Այսօր արտաքին քաղաքական գործոններն ամենաէական ազդեցությունն են թողնում Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Բոլոր աշխարհաքաղաքական ցնցումները մարդկային կյանքեր են խլում, ինչպես տեղի ունեցավ երեկ չէ առաջին օրը։

Ներկա իշխանություններն այսօր փորձում են հարաբերություններ հաստատել բոլոր կողմերի հետ եւ բառախաղի օգնությամբ տարբեր շեշտադրումներ են անում՝ մտածելով, որ ամենագլխավորը բոլորին դուր գալն է։ Դրա փոխարեն պետք է վարել հստակ, հասկանալի քաղաքականություն, որը ոչ մեկի մոտ կասկածներ չի առաջացնի»,- ընդգծել է պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահե Հակոբյանն ավելացրել է, որ Քոչարյանի հայտարարությունները մամուլի ասուլիսում պետականամետ մտածողության դրսեւորում էին։ «Մամուլի ասուլիսի բովանդակությունը կառուցված էր վերլուծության վրա։ Ամենագլխավորը մամուլի ասուլիսում այն էր, որ հնչեցին հարցերի պատասխանները, որոնք հաճախ հասցեագրում են ընդդիմությանը, թե ինչ է անում նա։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա երկրորդ նախագահը հստակ նշել է, որ այդ հարցը, առաջին հերթին, պետք է բարձրացնի Արցախի ժողովուրդը»,- ասել է ընդդիմադիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ