News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության և յուրացնելու կամ վատնելու՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու թմրանյութի ապօրինի իրացման՝ 2-ական, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, ֆիզիկական ներգործության ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ