News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կայուն զարգացման ծրագրերի շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը Արարատ համայնքի համար ձեռք է բերել էքսկավատոր-բեռնիչ «New Holland B80B»  և բազմաֆունկցիոնալ կցորդիչներով տրակտոր  « Բելարուս»: Էքսկավատոր-բեռնիչը նախատեսված է հողային, բեռնման- բեռնաթափման, գյուղատնտեսական աշխատանքների համար, օգտագործվում է դժվարանցանելի ճանապարհների բարեկարգման, ճանապարհների և խողովակաշարերի կառուցման համար։ Վեց կցորդիչներով բազմաֆունկցիոնալ տրակտորը նախատեսված է համայնքի սանիտարա - հիգիենիկ չափանիշները ապահովելու համար:

Նախագծերն իրականացվում են «Ռեսուրսներն ի բարօրություն» կորպորատիվ ծրագրի շրջանակներում, որը կոչված է ապահովելու «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներկայության մարզերի կայուն զարգացումը։

«Որպես պատասխանատու գործատու մենք պարբերաբար խորհրդակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ որոշելու ամենաառաջնահերթ ծրագրերը: Մենք ուրախ էինք աջակցելու նախաձեռնություններին, որոնք ուղղված են համայնքի սոցիալական մակարդակի բարձրացմանը։ Սա կօգնի մաքուր և կոկիկ պահել այն համայնքների և քաղաքների ճանապարհներն ու փողոցները, որտեղ ապրում են մեր աշխատողները», - մեկնաբանեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:

«ԳեոՊրոՄայնինգը» պարբերաբար ներդրումներ է կատարում կոմունալ տնտեսությունների զարգացման և սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանմանը աջակցելու համար: Ավելի վաղ ընկերությունը մի քանի աղբահավաք տեխնիկա և ավտոբուս էր գնել Արարատ համայնքի համար:

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում  գերազանցում են $ 15 մլն ԱՄՆ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ