News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 26
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է ադրբեջանական հարձակման ժամանակ հայ զինծառայողների բացառիկ խիզախության մի քանի դրվագներ․

2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ N մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տարոն Մհերի Գալոյանը ճշգրիտ ուղղորդելով հրետանու կրակը՝ կասեցրել է թշնամու առաջխաղացումը, կրակային աջակցություն ցուցաբերել հարևան դիրքերին: Մարտական դիրքի անձնակազմը պարբերաբար ճշգրիտ նշանացուցում է տվել հրաձգային գումարտակի ականանետային մարտկոցին՝ թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով, որի արդյունքում հետ են շպրտել հարձակվող գրոհային խմբերը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:

Մարտական դիրքի անձնակազմը հմուտ ու վստահ գործողություններով ոչնչացրել է հակառակորդի զինամթերքի պաշարները, իսկ  պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Հովհաննես Ռոբերտի Հարությունյանը «ԿՈՐԴ» տեսակի գնդացրով դիպուկ կրակով  ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժն ու ամբողջությամբ այրել թշնամու հենակետը:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների նախահարձակ գործողությունների ընթացքում N զորամասի դիվիզիոնի Դ-30 հրետանային մարտկոցը՝ կապիտան Արկադի Իշխանի Բարսեղյանի հրամանատարությամբ, զբաղեցրել է կրակային դիրքեր, անցել մարտական խնդրի կատարմանը և, հակառակորդի կրակը վերցնելով իր վրա, ապահովել է  մյուս ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրից անվտանգ դուրսբերումը դեպի կիրառման շրջաններ, տեղաշարժն ու բացազատումը:

Ռազմական գործողությունների ընթացքում հրետանային մարտկոցը դիպուկ կրակով բազմիցս կասեցրել է թշնամու գրոհային խմբերի և ռազմական տեխնիկայի առաջխաղացումը, ճնշել հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ:

2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 12:30-ի սահմաններում, հակառակորդը մեծաթիվ ուժերով շրջափակման մեջ է վերցրել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկը և անձնակազմից պահանջել  վայր դնել զենքերը ու հանձնվել: Դասակի հենակետի պատասխանատու, լեյտենանտ Գևորգ Կարենի Հարությունյանն ու դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրայր Ապրեսի Ներկարարյանը՝ գնահատելով իրավիճակն ու չենթարկվելով թշնամու պարտադրանքին, խելամիտ և հմուտ գործողություններով հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից:

2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 12:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ուժգին գնդակոծությունից հետո թշնամին պաշտպանության գոտու N մարտական դիրքի աջ և ձախ ուղղություններով գրոհ է ձեռնարկել:

Գնահատելով իրավիճակը՝ մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևի հրամանատարությամբ անձնակազմը խելամտորեն իրականացնում է խուսավարում և զուգահեռաբար վերադաս հրամանատարությանն է փոխանցում նրանց կոորդինատները, ինչի արդյունքում մեր հրետանին դիպուկ համազարկերով ոչնչացնում է թշնամուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հերթական ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր…
Հայաստանի կողմից իրանական անօդաչուների ձեռքբերումը կարող է պոտենցիալ զսպող գործոն լինել․ Forbes
Իրանական անօդաչու թռչող սարքերը ցանկանում են ռեկորդային թվով երկրներ ստանալ․․․
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները…
Ադրբեջանի նախագահն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Ալիեւը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ հրաժարվում է Բրյուսելում բանակցություններից․․․
«Հերթական անգամ Փաշինյանը իր գործողություններով կոպտորեն վնասում է մեր ազգային անվտանգությանը»․ Լևոն Զուրաբյան
Եթե առաջարկված միջոցառումների ցանկը չի բխել Հայաստանի ազգային անվտանգության շահերից, ուրեմն, Փաշինյանը պիտի խոսեր հենց դրա մասին…
Ամենաշատ