News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագրեր Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի տարածքներն անկախ ճանաչելու մասին, տեղեկացրել է «Ъ»-ը։

Երկու հրամանագրերում նշվել է, որ մարզերի անկախության ճանաչման որոշումն ընդունվել է «միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ ՄԱԿ Կանոնադրությունում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքին համապատասխան»։ Երկու հրամանագրերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

Վլադիմիր Պուտինը փետրվարի 22-ին ճանաչել էր Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախությունը։ Սեպտեմբերի 23-27-ին ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում տեղի է ունեցել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվե։ Տեղի ընտրական  հանձնաժողովների տվյալներով՝ ԴԺՀ-ում ՌԴ-ին միանալու օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87, Զապորոժիեում՝ 93 տոկոսը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան Ուկրաինային M577 զրահափոխադրիչներ է փոխանցել
Ուկրաինային Լիտվայի երկարաժամկետ օգնությունը հասել է մեկ միլիարդ եվրոյի, իսկ ռազմական օգնությունը մոտ 610 միլիոն եվրո է...
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Politico. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության հաջորդ փաթեթը սովորականից զգալիորեն ավելի մեծ կլինի
Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, որոնք չեն հայտնել իրենց անունները, նոր փաթեթը կներառի զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի
Բրիտանիան 500 մլն ֆունտ և ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում Ուկրաինային
Այս քայլերի մասին պաշտոնապես կհայտարարվի երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Լեհաստան այցի ժամանակ
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Ամենաշատ