News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ ֆինանսավորման են երաշխավորվել 26 թեմաներ: ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսավորումը սկսվելու է 2022 թ. հոկտեմբերից:

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհներ է տրամադրելու մրցութային կարգով ընտրված թեմաներին: Մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը հրապարակված է գիտության կոմիտեի կայքում:

Պայմանագրերը կարելի է ներբեռնել Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգից (https://grants.scs.am)՝ ներկայացնելով համապատասխան կազմակերպությունների գիտական ծրագրերի բաժիններ:

Տպել
Ամենաշատ