News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը գործուղվել է ԱՄՆ:

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին 2022 թվականի հոկտեմբերի 13-20-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Դալլաս)՝ ոստիկանության ոլորտի բարձրաստիճան տարեկան միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Սարգսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Տպել
Ամենաշատ