News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 26
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գունավոր հեղափոխությունների արտահանման դեմ պայքարի համար պետք է սահմանափակել Արեւմուտքին ենթակա հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը։ Ուրբաթ այսպիսի առաջարկությամբ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հանդես է եկել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Գունավոր հեղափոխությունների արտահանման դեմ պայքարի շրջանակում, մասնավորապես, անհրաժեշտ ենք համարում մշակել նորմատիվ իրավական բազա ազգային մակարդակով՝ ուղղված Արեւմուտքին ենթակա ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների, ինչպես նաեւ ինտերնետ-ռեսուրսների վերահսկողության ուժեղացմանը եւ աշխատանքի սահմանափակմանը»,- ասել է Պատրուշեւը։ «Ռուսաստանում նման փորձ կա, եւ մենք պատրաստ ենք ներկայացնել այն»,- նշել է նա։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, գաղափարախոսական ոլորտներում իր հեգեմոնիան պահելու ԱՄՆ հնարավորություններն ավելի սահմանափակ են դառնում։ «Այս պայմաններում ամերիկյան իշխանությունները ելնում են այն բանից, որ սեփական ազդեցության ամրապնդման ցանկացած գործողություն պետք է տեղի ունենա առանց մեծ ռեսուրսների եւ բերի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դիվիդենդներ»,- ասել է նա։

Պատրուշեւի խոսքով՝ ԱՄՆ-ում նույն մոտեցումն է օգտագործվում նաեւ անհարմար վարչակարգերի տապալմանն ուղղված գունավոր հեղափոխությունների կազմակերպման նկատմամբ։ «Դրանց ավանգարդը նախկինի պես Վաշինգտոնին ենթակա հասարակական կազմակերպություններն են, ԶԼՄ-ները եւ ընդդիմադիր ղեկավարները։ ԱՄՆ-ը ակտիվ աշխատանք է տանում միջդավանական եւ էթնիկ հակամարտությունների թեժացման գործում, հրահրում է ազգամիջյան պառակտում եւ անջատողական տրամադրություններ, ձեւավորում ամերիկամետ լոբբի, պատրաստում կառավարիչների նոր սերունդներ արեւմտյան չափորոշիչների համապատասխան, ֆինանսավորում ընդդիմությանը»,- թվարկել է Պատրուշեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ