ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Հյուսիսային հոսքերում» արտակարգ իրավիճակը պետական ահաբեկչություն է անվանել, որը լուրջ միջազգային հետաքննություն է պահանջում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ակնհայտ է, որ այս պետական ահաբեկչությունը պահանջում է միջազգային լուրջ հետաքննություն»,-ասել է նա։
«Ամբողջական տեղեկատվություն հնարավոր է միայն ուսումնասիրություն կատարելուց հետո»,-հավելել է Պեսկովը։