News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհված սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրից էր։ Նա պայմանագրային զինծառայող էր։

NEWS.am–ի հետ զրույցում նրա համագյուղացին՝ Ելենա Միքայելյանը պատմեց, որ Հովհաննես Սուքիասյանը տասը տարուց ավելի ծառայում էր Հայաստանի Զինված ուժերում։ 44–ամյա Հովհաննեսը ամուսնացած էր, ունի երկու որդի։

Նա նաեւ մասնակցել էր սեպտեմբերի 13–ին Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրքերի պաշտպանությանը

Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 28–ին, երբ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

«Հովհաննեսը դեպքից երկու օր առաջ մի քանի ժամով եկել էր գյուղ, տեսել ընտանիքին, զգեստափոխվել ու վերադարձել դիրքեր։ Հովհաննեսը վարորդ էր, նա մասնակցել էր նաեւ 44–օրյա պատերազմին, ամբողջ ընթացքում հաց էր հասցրել զինծառայողներին, վիրավորներին տեղահանել, զոհված տղաների աճյունները հանել։ Հովհաննեսը զոհվել է ԱԹՍ–ի հարվածից։

Հովհաննեսը շատ լավ ընկեր էր, հոգատար ամուսին, հայր ու իր ծնողներին արժանի զավակ։ Հոգեհանգստի ժամանակ եւս մեկ անգամ պարզ դարձավ, թե ինչքան մեծ հարգանք էր վայելում նա կոլեկտիվում եւ գյուղում»,– ասաց Ելենան։

Հովհաննես Սուքիասյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվել են նաեւ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը եւ շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 28–ին, ժամը  22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել էր:

Սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Դրա մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղարը...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ