News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիան անցյալ շաբաթ ռեկորդային 2,8 տրլն իեն է ծախսել արտարժութային շուկայում միջամտության համար՝ սպառելով միջամտության համար հասանելի միջոցների գրեթե 15 տոկոսը, որպեսզի աջակցի իենին, ուրբաթ ցույց են տվել ֆինանսների նախարարության տվյալները, հաղորդում է Reuters-ը:

Սա վերջին 24 տարվա ընթացքում առաջին միջամտությունն է՝ Ճապոնիայում դոլար վաճառելու եւ իեն գնելու համար՝ փորձելով դադարեցնել արժույթի կտրուկ թուլացումը։

Միջամտությունը, որն անցկացվել է այն բանից հետո, երբ իենը իջել է մինչեւ 24 տարվա նվազագույնը՝ մոտ 146-ի մեկ դոլարի դիմաց, առաջացրել է կտրուկ հետադարձ՝ ավելի քան 5 իենով մեկ դոլարի դիմաց այդ ցածր մակարդակից, թեեւ արժույթն այդ ժամանակվանից կրկին իջել է մինչեւ 144,25:

Ըստ արժութային պահուստների սեպտեմբերի 7-ին հրապարակված տվյալների (BMR)՝ Ճապոնիան ունեցել է մոտ 1,3 տրիլիոն դոլարի պահուստներ՝ մեծությամբ երկրորդը Չինաստանից հետո, որից 135,5 միլիարդ դոլարը օտարերկրյա կենտրոնական բանկերում եւ Միջազգային հաշվարկների բանկում տեղաբաշխված ավանդներն են։

Եթե ավանդները սպառվեն, Ճապոնիան ստիպված կլինի իր արժեթղթերում ներդնել մոտ 1,04 տրիլիոն դոլար: Ճապոնիայի ունեցած օտարերկրյա ակտիվների հիմնական տեսակներից ավանդներն ու արժեթղթերն ամենաիրացվելին են եւ կարող են անմիջապես փոխարկվել կանխիկի: Մյուս ակտիվները ներառում են ոսկի, Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) պահուստներ եւ ԱՄՀ հատուկ փոխառության իրավունքներ (SDR), թեեւ այդ ակտիվների հաշվին ստացած դոլարային միջոցները ստանալը ժամանակ կպահանջի, ասում են վերլուծաբանները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ