News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է Կիպրոսում «ավանդական բալանսի» խախտման մեջ՝ չեղարկելով Նիկոսիային զենքի մատակարարման էմբարգոն, հայտնում է Anadolu-ն։

Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ զենքի էմբարգոն չեղարկելու ԱՄՆ վերջին քայլը «վարձատրություն» էր Ուկրաինայի պատերազմի համատեքստում «Ռուսաստանից հրաժարվելու համար»։

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ զենքի էմբարգոն չեղարկելու ԱՄՆ վերջին քայլը «վարձատրություն» էր Ուկրաինայի պատերազմի համատեքստում «Ռուսաստանից հրաժարվելու համար»։

Կիպրոսը, հնարավոր է, համագործակցել է ԱՄՆ-ի հետ փողերի լվացման դեմ պայքարում, «բայց, արդյո՞ք, պարգեւատրումը պետք է զենքը լինի։ Դա կարող էր լինել նաեւ այլ բան, օրինակ՝ դրամական աջակցություն»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «այդ քայլը խաթարեց ԱՄՆ-ի բալանսավորված քաղաքականությունը կղզում» եւ նրան «ամբողջովին կիպրահունամետ» դարձրեց: «Երկար տարիներ ԱՄՆ-ն հավասարակշռված քաղաքականություն է վարում կղզում։ Այժմ՝ վերջին երկու տարիների ընթացքում, նրանք հեռանում են այդ հավասարակշռված քաղաքականությունից»,- ասել է Չավուշօղլուն՝ խոստանալով շարունակել «պաշտպանել կիպրոսցի թուրքերի իրավունքները»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ