News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ուրբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում դատապարտել է Ռուսաստանին նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը՝ իրադարձությունն «անօրինական և երկրի ինքնիշխանությունը ոտնահարող» անվանելով, հայտնում է AP-ն։

«Ես նրան ասացի, որ այն գործընթացը, որ Ռուսաստանը հանրաքվե է կոչել, եւ Ուկրաինայի մասերի բռնակցումը երբեք չպետք է ընդունվի, եւ որ ես խստորեն դատապարտում եմ դրանք», - ասել է Կիսիդան:

Կիսիդան նշել է, որ իրենց 30 րոպեանոց զրույցի ընթացքում նա նաեւ վստահեցրել է Զելենսկուն, որ Ճապոնիան մտադիր է աշխատել G7-ի մյուս երկրների եւ ավելի լայն միջազգային հանրության հետ՝ Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու եւ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու համար։

Արեւմտյան առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նույնպես դատապարտել են Ռուսաստանին նոր տարածքներ միացնելու հանրաքվեները:

Կիսիդան, ով հաջորդ տարի կհյուրընկալի G7-ի առաջնորդների հանդիպումը, Զելենսկուն ասել է, որ ծրագրում է հրավիրել նրանց՝ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու եւ Ուկրաինայի վերակառուցման շուրջ քննարկումները գլխավորելու համար։

Նա նշել է, որ Ճապոնիան գնահատում է, թե երբ կկարողանա վերաբացել իր դեսպանատունը Կիեւում, ինչը նա կարեւոր է համարել Ճապոնիայի եւ Ուկրաինայի միջեւ սերտ շփումների համար: Ճապոնիան մարտին փակեց իր դեսպանատունը եւ իր գործունեության մի մասը տեղափոխեց Ուկրաինայի արեւմուտք՝ Լվով:
Ճապոնիան սերտորեն համագործակցում է G7-ի մյուս անդամների եւ եվրոպական երկրների հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Վերջերս Ճապոնիան արգելեց զգայուն նյութերի արտահանումը, որը, ըստ նրա, որ կարող է օգտագործվել քիմիական զենքի ստեղծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ