News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան։ Այս մասին MediaHub.am-ի հարցմանն ի պատասխան ասել են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից։ 

MediaHub.am-ը ՊՆ-ից հետաքրքրվել է՝ արդյոք պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է։

Կայքը ՊՆ–ից նման հարցում է ուղարկել՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության  եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հայտարությունից հետո, թե պատերազմից հետո ՌԴ–ն Հայաստանին որեւէ զենք չի վաճառել, միայն խոստումներ է տվել, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։

 «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված սեպտեմբերի 21-ի Ձեր գրությամբ ներկայացված հարցադրումների հայնտնում ենք՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երեւբեւէ չեն ընդհատվել։ Ռուսաստանի Դաշնության Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան»,-նշված է ՊՆ–ի գրավոր պատասխանի մեջ։

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 29–ին, Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը՝ կոնկրետ անուններ չհնչեցնելով։

«Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով եւ փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է»,– ասել էր Նիկոլ Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ