News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գործադուլները չորս օրով խախտել են TotalEnergies ընկերության նավթամթերքների վերամշակումն ու մատակարարումը՝ ընկերության ֆրանսիական չորս գործարանները տուժել են աշխատողների շարունակվող գործադուլից, հաղորդում է Reuters-ը:

Նորմանդիայում օրական 240 000 բարել հզորությամբ Gonfreville նավթավերամշակման գործարանի մատակարարումները դադարեցվել են, եւ այն գտնվում է փակման փուլում, ասել է CGT արհմիության պատվիրակ Թիերի Դեֆրեսնեն:

TotalEnergies-ը եւ CGT արհմիությունը հայտնել են, որ գործադուլներ են տեղի ունենում նաեւ La Mede, Feyzin եւ Flanders նավթավերամշակման գործարաններում:

Reuters-ի հաշվարկներով՝ գործարանի փակումը կհանգեցնի վերամշակված արտադրանքի մատակարարումների հետագա կրճատման Ֆրանսիայում, քանի որ նավթավերամշակման գործարանի հզորության ավելի քան 60 տոկոսը կամ օրական 740 000 բարելն այժմ չի աշխատում:

TotalEnergies-ի ներկայացուցիչն ասել է, որ գործադուլների պատճառով վառելիքի պակաս չի նախատեսվում, քանի որ ընկերությունը կուտակել է վառելիք եւ պարբերաբար ներկրում է այն։

Ընկերությունը հայտնել է, որ ամսվա սկզբից, երբ սկսել է առաջարկել վառելիքի իջեցված գներ, իր գազալցակայանների հաճախորդների թիվն աճել է մոտ 30 տոկոսով, եւ գործադուլների ընթացքում պահուստների համալրումը շարունակվել է։

Այնուամենայնիվ, ֆրանսիական շաքարի խոշորագույն արտադրող Tereos-ը հինգշաբթի ասաց, որ ստիպված է մի փոքր կրճատել արտադրությունը որոշ գործարաններում, մինչդեռ TotalEnergies-ը ասում է, որ գործադուլները թույլ կտան իրեն դիզելային վառելիք մատակարարել մինչեւ շաբաթվա վերջ:

Հնարավոր է՝ գործադուլները շարունակվեն մինչեւ ուրբաթ, հավելել է նա։

Գործադուլը սկսվել է երեքշաբթի օրը եւ ի սկզբանե նախատեսված էր, որ 72 ժամ կտեւի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ