News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Հունաստանը դատապարտում է «Ռուսաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ուկրաինական տարածքները (Դոնեցկ, Լուգանսկ, Զապորոժիե եւ Խերսոն) Ռուսաստանի Դաշնությանը միացնելու որոշումը»։

«Այս որոշումն անօրինական է, քանի որ այն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է եւ անվավեր է։ Հունաստանը չի ճանաչում այն»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը տարածել է տեղեկատվական ծառայությունը։

Ըստ արտաքին գործերի նախարարության՝ Հունաստանը որպես հիմնական սկզբունք շարունակում է աջակցել Ուկրաինայի, ինչպես նաեւ բոլոր պետությունների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։

ԱԳՆ-ը հայտարարել է, որ շարունակելու է աշխատանքը Ուկրաինայում հունական համայնքի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ