News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2016 թվականին Քառօրյա պատերազմից հետո ստորագրվեցին Վիեննայի, Պետերբուրգի եւ Ժնեւի համաձայնագրերը, որոնց համաձայն պետք է հրադադարի վերահսկման մեխանիզմներ ներդրվեին։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխող վարչախումբը վկայակոչեց Ալիեւի խոսքերը, որ ոչ մի բան չեն պայմանավորվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները դժգոհում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում միջազգային դիտորդների բացակայությունից, սակայն այդ գաղափարն իրականացնել չհաջողվեց։

«Բայց չէ՞ որ կային Վիեննայի, Պետերբուրգի եւ Ժնեւի համաձայնագրերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Պետք էր շարունակել այս գիծը, այլ ոչ թե հասցնել ներկա իրավիճակին, այնուհետեւ արդեն փորձել վերադառնալ նախկին օրակարգին։ Ի՞նչն էր խանգարում։ Արցա՞խն էր խանգարում։ Այս ամենը պետք է արվեր, երբ միջազգային հանրությունը նստել էր բանակցային նույն սեղանի շուրջ եւ փորձում էր լուծում գտնել ղարաբաղյան հարցում»,- հավելեց Պողոսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը դեռ չի պատասխանում Փաշինյանի առաջարկներին, իսկ միջազգային հանրության որոշ դերակատարներ ասում են, որ դիմակայելու են դրան։ Ռուսաստանի շահերից բխող ցանկացած գաղափար, նրա գնահատմամբ, կառաջացնի Արեւմուտքի հակազդեցությունը եւ հակառակը։

«Կհաջողվի՞ արդյոք իրականացնել այս գաղափարները։ Եթե նույնիսկ հաջողվի, դա կլինեն մի տեսակ զսպող մեխանիզմներ, որոնց վրա Ալիեւն անհրաժեշտության դեպքում ուշադրություն չի դարձնի։ Ենթադրենք կանգնել ու արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը։ Ի՞նչ ենք անելու։ Սպասելու ենք մինչեւ նրանք արթնացնեն միջազգային հանրությա՞նը»,- եզրափակեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ